«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»։ Այսօր էլ վարչապետ Փաշինյանն
այս գրառումն է արել՝ ընդդեմ եկեղեցու և անձամբ կաթողիկոսի։ Բազմաթիվ են վերլուծությունները,
որ քաղաքական այս արշավը ոչ թե անհատների դեմ է ուղղված, այլ՝ եկեղեցու, հայ ժողովրդի հոգևոր արժեքների։ Թեմայի
վերաբերյալ Vesti.am-ը մի քանի հարց է
ուղղել կրոնագետ Վարդան Խաչատրյանին։
-
Պարո՛ն Խաչատրյան, եկեղեցու
և հոգևոր վերնախավի դեմ նման արշավներ կան պատմության մեջ։ Դրանք արդյո՞ք հայ իշխանավորների կողմից են եղել։
-
Անսահման թվացող 1700 ամյա պատմության մեջ, եթե շատ հետ գնանք, գուցե ինչ-որ նման դրվագներ գտնենք, բայց դրանք որևէ կերպ փոխկապակցել մեր օրերի հետ՝ տեղին չէ։ Հարյուրավոր տարիներ՝ մոտ 400-500 տարի, հենց հայ եկեղեցին է իրականացրել
հայ ժողովրդի պահպանության գործը, երբ իշխանություններ չենք ունեցել։ Մենք ունենք եկեղեցականների
օրինակներ, որոնք բացառիկ են: Նույնիսկ այս պարագայում միշտ էլ եկեղեցականների
հասցեին քննադատություններ եղել են՝ մասնավորապես այս կամ այն հոգևորականների վարաքագծի
հետ կապված։ Բայց այն ինչ հիմա ենք մենք տեսնում՝ նման դեպքեր չեն եղել։
-
Այսօր տեղի ունեցող հակաեկեղեցական
արշավն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։
-
Այսօր որևէ կերպ ազդել եկեղեցու վրա՝ աշխարհիկ իշխանության քննադատությումբ կամ տանել գործընթացներ, որոնք
հնարավորություն կտան այս կամ այն կերպ փոփոխել գոյություն ունեցող մեր եղեկղեցական
վերնակազմը, դա ուտոպիայի, ֆանտազիայի ժանրից է։ Ներկայիս իշխանությունը չունի այն
հասարակական աջակցությունը, որը նրան հնարավորություն տա այդպիսի զանգվածային հասարակական
կարծիք ստեղծել ընդդեմ հոգևոր հաստատության։ Պետք է չմոռանալ, որ դա հայ ժողովրդի ամենախոշոր
համակարգն է և ունի աներևակայելի ազդեցություն հայկական սփյուռքի վրա, ինչպես նաև երկրի
ներսում նրա հետևորդների քանակությունը վերջին հետազոտություններով 86 տոկոս է։
-
Թիրախում է նաև անձամբ կաթողիկոսը։
Աշխարհիկ իշխանությունը կարո՞ղ է, իր իշխանական լծակներն օգտագործելով, օրինակ, գնալ ձերբակալությունների՝
եկեղեցու համար ինչ-որ խնդիր ստեղծել և այլ։
-
Ո՛չ, ինչի մասին է խոսքը, նման բան չի կարող լինել։ Գոյություն
ունի Սահմանդրություն, ըստ որի եկեղեցու գործերին
իշխանությունը չպետք է խառնվի։ Ինչն իրենց ձեռքում էր և կարող էին անել՝ արեցին: Դպրոցներից Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելցին, բայց դա արեցին այն ժամանակ, որ դեռ հասարակության
ներսում հեղինակություն ունեին։ Այսօր դա գոյություն չունի, նրանց կորը շարժվում է
դեպի ցած՝ ընտրությունից ընտրություն։ Փաստը մնում է փաստ, որ դա ինչ-որ տեղ նաև յուրօրինակ
խուճապի հետևանք է՝ դժվար է ասել, թե ինչքանով կհաջողի պահպանել սեփական իշխանությունը։
Եկեղեցու դեմ արշավի հաջողությունը փոթորիկ է բաժակի մեջ։
-
Անձամբ կաթողիկոսը չի արձագանքում
Փաշինյանի գրառումներին, թեև մեղադրանքները հասցեկան իրեն են ուղղված։ Ինչո՞ւ։
-
Իմ կարծիքով կաթողիկոսը չպետք է արձագանքի։ Անձնական պաշտպանությունն
ամենավատ տարբերակն է։ Անձն իր մասին չի կարող ունենալ անաչառ կարծիք։ Դա պետք է անի
հասարակությունը, դա պետք է անի հոգևորականության այն հատվածը, ով ներկայանալիություն
ունի: Հենց նրանք պետք է փաստարկեն, թե ինչո՞ւ են համանման զարացոմները ոչ միայն անթույլատրելի,
այլև՝ վնասում են ճգնաժամային իրավիճակում հասարակական դրական ընթացքին։