Foto

Գազամատակարարման պլանային դադարեցումներ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 2-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սպանդարյան, Դաշտենցի, Ղուկասյան, Մյասնիկյան, Մադոյան, Մատնիշյան, Մազմանյան, Սունդուկյան, Մուսայելյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։