ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավար կազմի տարեկան աշխատաժողովի շրջանակներում անցկացվել է ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական բաղադրիչին, ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին ու հեռանկարներին, միջազգային առևտրային կապերի խթանմանը նվիրված քննարկումների երկօրյա շարք։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԳՆ բանախոսությունների շարքի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նախարարության գործառույթների ընդլայնման, արտաքին առևտրի բաղադրիչի ինստիտուցիոնալ ամրագրման համատեքստում կարևորելով տվայլ ուղղությամբ կարողությունների շարունակական զարգացումը և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Հայաստանի տնտեսական շահերի հետևողական առաջմղումը։
Բանախոսությամբ է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության տնտեսական զարգացման ներկայիս ցուցանիշները և կառավարության նոր ծրագրով ակնկալվող արդյունքները, Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները:
Տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիայի համատեքստում անդրադարձ է կատարվել նոր ուղղություններով գործընկերությունների զարգացման դինամիկային, արձանագրված արդյունքներին, գործարար կապերի հետևողական խթանման կարևորությանը:









