Foto

Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան

Իրանը պատերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած հարձակման, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանից դեպի Բիշքեկ մեկնելուց առաջ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) առաջնորդների գագաթնաժողովին։


«Մենք չենք ձգտում պատերազմի, և սա հստակ ազդանշան է, որը մենք փոխանցել ենք աշխարհին: Այնուամենայնիվ, մենք երբեք լուռ չենք հետևելու որևէ ագրեսիայի և վճռական պատասխան ենք տալու»,- նշել է Փեզեշքիանը:

Նա ընդգծել է, որ անկայունությունն ու անկարգությունները տարածաշրջանում օգուտ չեն բերի ոչ մի երկրի և խնդիրներ կստեղծեն բոլորի համար։