Foto

Փաշինյանի իշխանությունը ջերմ ու գրկաբաց ողջունել է Վրաստանի իշխանությունների դեմ դուրս եկած ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին. Սարգսյան

Հարգելի՛ կոնյակագործներ, ալկոհոլային խմիչքներ և այլ ապրանքներ արտահանողներ, զարմանում եք՝ ինչու՞ է Վրաստանն անհարկի խնդիրներ առաջացնում՝ իբրև տարանցիկ երկիր: 


Ասեմ՝ կոնկրետ պատճառ կա: Քաղաքական պատճառ: Եվ իզուր մի թակեք Վրաստանի դեսպանատան դարպասները: Թիվ մեկ մեղավորն ու պատճառը Հանրապետության հրապարակում են՝ Կառավարական տուն 1 հասցեում: 


Վրաստանի մասին իմ նախորդ գիտավերլուծական աշխատանքներում կոնկրետ ասել էի՝ առաջիկայում պայթելու է հայ-վրացական լուրջ կոնֆլիկտ: Տառացիորեն տեղի է ունենում դա: Ի՞նչն է խնդիրը: Վրաստանը դեմ է դուրս գալիս Արևմուտքի քայքայիչ ծրագրերին, փակում է Վրաստանի պետությանը, պետականությանը, ազգային ավանդույթների ու ինքնության համար սպառնալիք հանդիսացող, կասկածելի գումարներով գործող ՀԿ սեկտորի շնչափողը: Կանխատեսել էինք, որ այս ամենի արդյունքում ամբողջ գործակալական ցանցը համակարգվելու է ՀՀ-ից ու հանդիպելու Վրաստանի ծայրահեղ կոշտ քայլերին: 


Հենց դա էլ տեսի է ունեցել. Փաշինյանի իշխանությունը ջերմ ու գրկաբաց ողջունել է Վրաստանի իշխանությունների դեմ դուրս եկած ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին, որոշ տեղեկություններով՝ անգամ դրանք սկսել են համակարգվել ՀՀ-ի խողովակներով: Այս իրողությունը տառացիորեն հունից հանել է Վրաստանի իշխանություններին, քանի որ քայքայիչ ՀԿ-ների դեմ պայքարը նրանց բաց նյարդն է:


Հետևաբար, պետք է կառավարության շենքում նստած անձին կոնկրետ հարց տալ՝ հանուն ինչի՞ է կործանում արտահանող  մարդկանց տարիների քրտինքը: Եվ ինչու՞ են խաբում,  մոլորեցնում մարդկանց ու թաքցնում այս ամենը: Թաքցնում են, որ իրենք թիվ մեկ պատասխանատուն լինելով՝ թիվ մեկ մեղավորը չլինե՞ն:

Վահե Սարգսյանի ՖԲ էջից