Foto

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն ու թաղապետարանի աշխատակիցները ծեծի էին ենթարակել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Վնասվածքներ ստացած Չախոյանը ձերբակալվել էր, ապա ոստիկանության բաժանմունքից տեղափոխվել հիվանդանոց։ Ավելի ուշ նա ազատ էր արձակվել։ Միջադեպը տեղ էր ունեցել այն բանից հետո, երբ Չախոյանը հայտարարել էր, որ կոռուպցիոն սխեմա է բացահայտել՝ կապված մանկապարտեզի կառուցման հետ: