Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում հայտարարել է, որ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Պետության ղեկավարի խոսքով՝ զրույցի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանը և նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Ուկրաինայի «արդար և երկարատև խաղաղություն» հաստատելու ջանքերին աջակցելու համար։ Սա ներառում է Ստամբուլում Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների կազմակերպման հարցում օգնություն , որից հետո հակամարտության կողմերը գերիներ փոխանակեցին «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով։
«Մենք քննարկեցինք մեր և մեր գործընկերների դիվանագիտական ջանքերը», - գրել է Զելենսկին։