Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ТАСС-ին տված մեկնաբանության ժամանակ հաստատել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման փաստը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները։
«Այո։ Մեր հարաբերությունները վաղեմի են, քանի որ Ֆիդանը երկար տարիներ ղեկավարել է Թուրքիայի Հանրապետության հետախուզական ծառայությունը։ Ուրախ էի նրա հետ հանդիպել, թեև այժմ նա զբաղեցնում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Հուսով եմ՝ նա էլ նույն զգացողություններն ուներ»,- նշել է Նարիշկինը։
Լրագրողի հարցին, թե ինչ է քննարկվել հանդիպման ընթացքում, ԱՀԾ տնօրենը պատասխանել է. «Քննարկվել են երկկողմ հարաբերությունները»։