Foto

Ջոկովիչը վստահ հաղթանակով է մեկնարկել Ռոլան Գարոսում

«Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն և աշխարհի 6-րդ ռակետ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը վստահ հաղթանակով  է մեկնարկել 2025 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Առաջին շրջանի խաղում Ջոկովիչը (6) 6:3, 6:3, 6:3 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 98-րդ ռակետ Մաքենզի Մաքդոնալդի նկատմամբ:

Հանդիպումը տևել է 1 ժամ 58 րոպե։

Փարիզում Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի Կորենտեն Մուտետ (Ֆրանսիա) — Կլեման Տաբուր (Ֆրանսիա, Q) զույգի հաղթողը։