«Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ»։ Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ասել է, որ մտադիր է հասարակությանը կհամոզել, որպեսզի այդ փոփոխությունն արվի և Հայաստանը հասնի տևական խաղաղության։
«Եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, ապա, այդ պարագայում, որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթն Ազգային ժողով ուղարկելու ճանապարհին»,- ասել է Փաշինյանը։









