Բագրատ Սրբազանն այսօր հայտարարել է փողոցային պայքարի վերսկսման մասին:
«3-4 ամիս է՝ կազմակերպչական գործի մեջ ենք Հայաստանի ամբողջ տարածքով։ Ահռելի գործ ենք կատարել՝ մարդկանց պատրաստելով փողոցային պայքարի, քաղաքացիական անհնազանդության պայքարի եւ առավել քան համոզված եմ, որ վերջակետը մենք դնելու ենք», - ասել է Սրբազանը:
Նրա խոսքերով` այսօր կամ վաղը կանգնած են որոշում կայացնելու առաջ։ «Կան շատ փոքր հանգամանքներ, որոնք պետք է պարզվեն։ Այլ խանգարող հանգամանք գոյություն չունի։ Իմ գլխավոր մտահոգությունն այն է, որ ոչ թե սխալվենք, այլ չձախողվենք։ Դրա համար էլ շատ զգուշավոր եմ՝ թե՛ խոսքում, թե՛ գործողություններում», - ասել է նա` ավելացնելով, որ պատրաստվում են փոխել իր հանրային ներկայության ձևաչափը։
«Արդեն հայտարարել եմ, որ դադարեցնում եմ ուղիղ եթերի ձևաչափով ժողովրդին ուղղված հանդիպումները։ Դրանք կանցկացվեն այլ վայրերում և այլ ձևաչափով», — նշել է Սրբազանն` ընդգծելով, որ 2026թ.–ի ընտրությունները պետք է կանցկացվեն առանց ՔՊ–ի:
Նշենք, որ այսօր տեղի է ունեցել`Սրբազանի հեղինակած «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը:









