Foto

Թրամփը խոստովանել է՝ որքան է իրեն «բարկացնում» Զելենսկին. ըստ իս, նա աշխարհի մեծագույն չարչին է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն մեղադրել է ԱՄՆ միլիարդավոր դոլարների օգնությունը «գողանալու» մեջ։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը պնդել է, որ իրեն ավելի շատ մտահոգում է Կիևի կողմից ԱՄՆ տրամադրած միջոցների կառավարումը, քան այն գումարի չափը, որը Վաշինգտոնը տրամադրել է Ուկրաինային 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր։

«Փողը փող է, -ասել է ԱՄՆ նախագահը։ -Ինձ հատկապես անհանգստացնում էր այն, որ ինձ համար տհաճ էր տեսնել, թե ինչպես էր այս ամենը, լավ, գիտեք, ներողություն եմ խնդրում, զայրացնում»։

ԱՄՆ նախագահը դժգոհություն է հայտնել նրա առնչությամբ, թե ինչպես է Զելենսկին տնօրինում ամերիկյան օգնությունը, ի պատասխան հարցի՝ քննարկո՞ւմ է արդյոք նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու խնդիրը։

«Ինձ համար տհաճ էր տեսնել, որ ամեն անգամ, երբ Զելենսկին [գալիս էր Վաշինգտոն], նրան 60 միլիարդ դոլարի չեկեր էին ուղարկում»,-վրդովել է Թրամփը։

«Կարծում եմ՝ նա աշխարհի մեծագույն չարչին է», -ասել է Թրամփը Ուկրաինայի նախագահի մասին և հավելել։ -Ո՞ւր է գնում այդ ամբողջ փողը։

Թրամփը շարունակել է դժգոհություն արտահայտել Կիևի նկատմամբ նույնիսկ, երբ հեռուստահաղորդավարը ասել է. «Բայց ես կենտրոնացած եմ Պուտինի վրա»։

«Մենք չեկեր ենք ուղարկում։ Միշտ չէ, որ սարքավորումներ ենք ուղարկում։ Մենք միայն չեկեր ենք ուղարկում։ Մենք միայն կանխիկ փող ենք ուղարկում,- հայտարարել է նախագահը։- Որտե՞ղ է այն»։ Երբ Թրամփը սկսել է պնդել, որ եվրոպական երկրները պետք է ավելի շատ ներդրում ունենային պատերազմական ջանքերում, քան Միացյալ Նահանգները, լրագրողը կրկին փորձել է կրկնել Պուտինի վերաբերյալ հարցը։

«Սպասեք», - պատասխանել է Թրամփը՝ հայտարարելով, որ Ուկրաինան «Միացյալ Նահանգների հետ ավելի վատ է վարվել, քան Եվրոպայի հետ»։

«Մենք ժառանգեցինք այս շիլաշփոթը, բայց կարծում եմ՝ այն կլուծվի», - հավելել է նա։