Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթն Ազգային ժողովում փայլուն էր բազմաթիվ առումներով. ըստ էության, գրագետ, փաստարկված, տրամաբանված, հիմնավոր կապերով, բավարար սարկազմով, համարձակ, հավասարակշռված և այլն։ Դրան հաջորդած ադրբեջանա-թուրքական հրոսակախմբի հիստերիան, խուլիգանական պահվածքը, սանձարձակ ու անդաստիարակ կեցվածքն այդ ելույթի հաջողված լինելու լավագույն ապացույցն էր։
Դրանով ապացուցվեց նաև, որ վաղուց
ժամանակն է այդ հրոսակախմբի դեմ պայքարում խոսքից գործի անցնել։ Պատգամավորների պարագայում խոսքից գործի անցնելու միակ դրսևորումը կարող է լինել վարչապետին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացի մեկնարկը։
Հուսով եմ, որ Լևոն Քոչարյանը կլինի առաջին պատգամավորը, ով մոռացության կտա «Հայաստան» խմբակցության անունից տարածված մայիսի 2-ի անհիմն, փաստազուրկ և անտրամաբանական հայտարարությունը, և կնախաձեռնի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։
Հակառակ դեպքում անիմաստ ու ավելորդ են դառնում բոլոր ելույթներն ու հայտարարությունները։