Foto

Մամուլին սահմանփակելու նոր նախագիծ են մշակել

Լրատվականների գործունեությունը սահմանփակող և վերհսկող նոր օրենք են ցանկանում ընդունել։ Արդարադատության նախարարությունը օրենքի նախագիծ է դրել հանրային քննարկման` իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում (e-draft.am)։ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։ Համաձայն այս նախագծի՝ նախարարությունն առաջարկում է համացանցից ջնջել վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները:

«Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն՝ Օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 7-րդ մասում 3-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ և լրացվել են նոր մասեր՝ այդպիսով ապահովելով վիրավորանքի հեռացման իրավական հնարավորությունը: Մասնավորապես, նախատեսվում է, որ եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի առցանց հարթակում (համացանցում) կատարված հրապարակման մեջ՝ ներառյալ վերջինիս վերաբերյալ տվյալ հարթակի օգտատերերի մեկնաբանություններում, ինչպես նաև, եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն չիրականացնող անձի՝ առցանց հարթակի (համացանցի) օգտատիրոջ էջում (օգտահաշվում) հրապարակված առանձին միավոր (ոչ մեկնաբանություն) հանդիսացող գրառման մեջ, ապա բացի 1087.1-րդ հոդվածի 7-րդ մասում արդեն իսկ առկա պաշտպանության միջոցներից, անձը կարող է դատական կարգով պահանջել նաև հեռացնել այդ գրառումը՝ ամբողջությամբ։

Էությունն այն է, որ լրատվականներին կամ ինքնությունը հայտնի օգտատերերին հնարավոր կլինի պարտավորեցնել ոչ միայն հերքել վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկատվությունը, այլև՝ դատարանի վճռով հնարավոր կլինի ջնջել այն։

Փոփոխություններ կատարվում է նաև օրենքի մի շարք դրույթների ձևակարպումներում։ Եթե օգտատերերի դեպքում նախագծի կիրառման հնարավորությունը հստակ կլինի, և գուցե որոշ չափով նվազեցնի հայհոյախառն  արտահայտությունների քանակը սոցցանցերում, ապա լրատվականների դեպքում նախագիծը մի շարք թերացումներ և բացթողումներ ունի։

Նախատեսվում է նաև պատասխանատվության ենթարկել լրատվական նյութերի մեկնաբանություններում տեղ գտած կոնտենտը։ Ստացվում է, լրատվականը գոնե որպես երրորդ անձ ներգարվվելու է վարույթում, որը լրացուցիչ փաստաբանական ծախեսեր է ենթադրում, ինչպես նաև տարիներ տևող քննության ժամանակահատված։ Ստացվում է, որ լրատվականը տարիներ շարունակ դատարան պետք է գնա՝ գումար և ժամանակ ծախսի, միայն այն պատճառով, որ իր նույթերից որևէ մեկի մեկնաբանության բաժնում ինչ-որ մեկը, որին ինքն անձամբ չի ճանաչում, վիրավորանք պարունակող մեկնաբանություն է թողել։

Եթե լրատվականն այդ քաշքշուկից ազատվելու համար որոշի փակել բոլոր նույթերի մեկնաբանությունները, ոչ միայն հետևորդներ կկորցնի, հետևաբար նաև ֆինասական հոսքերը կնվազեն, այլև՝ կսահմանափակի այն օգտատերերի ազատ կամարտահայտման իրավունքը, ովքեր չէին պատրաստվում վիրավորանք գրել։

Հաջորդ խնդրահարույցն այն է, որ նախագծով սահմանված չէ, թե որ դեպքում պետք է կիրառվի «հեռացման իրավունքների» գործիքակազմը։ Սա թողնված է վարույթը քննող դատավորի խղճին՝ ինչը սյուբեկտիվ կդարձնի քննությունը, որն էլ մտահոգիչ է լրատվականների համար։ Այստեղ ևս թիրախում կարող են հայտնվել ընդդիմադիր լրատվականները։ Այն հայցերը, որտեղ վիրավորողը կլինի իշխանությունը, հեռացման իրավունքը չի կիրառվի, հակառակ դեպքում՝ այն կկիրառվի։ Ստացվում է, որ էլի դատարանում հայտնվելու է երկակի ստանդարտնելով օրենքի դրույթ։

Մյուս կողմից անդրադարձ չկա տպագիր մամուլին։ Նախագիծը վերաբերում է ԶԼՄ-ին, իսկ տպագիր մամուլը ԶԼՄ տեսակ է։ Ի՞նչ են անելու, երբ հայցվորն օգտվի իր «հեռացման իրավունքի» պահանջ ներկայացնելու իրավունքից և դատարանն էլ այն համարի օրինաչափ։ Ստացվում է հավաքվելու է տպագրական ամբողջ խմբաքանակը և ոչնչացվի՞ այնպես, ինչպես նացիստական Գերմանիայում էին էին վարվում։

Հերքման պահանջը կատարելու դեպքում հեռացման պահանջը ենթակա է մերժման, իսկ հեռացման պահանջը կատարելու դեպքում հերքման պահանջն է ենթակա մերժման։ Թեև հրապարակման հեռացումից հետո անիմաստ է դառնում հերքման պահանջը:

Եթե հիմա լրատվամիջոցները զրպարտության ու վիրավորանքի համար դատարանի վճռով տուգանվում են ու հերքում տպագրում, ապա նոր նախագծով առաջարկվում է համացանցից հեռացնել ընդհուպ ամբողջ լրագրողական աշխատանքը։ Սա էլ խնդրի մյուս կողմն է։ Այսինքն մի ամբողջ հետաքննական նյութ կարող է հրապարկվել, որն էական աշխատանք և ջանք է պահանջել, բայց պարզապես մի հատվածի անճշտության պատճառով կհեռացվի ամբողջը, որն էլի մասնագիտական գործունեության սահմանափակում է։

Այս նախագիծը թեև մատուցվում է որպես Սահմանադրական դատարանի որոշման պահանջ՝ մարդու, ընտանեկան իրավունքների պաշտպանության տեսանկյունից, սակյան իրական նպատակն է՝ սահմանափակել լրատվամիջոցների խոսքի ազատությունը: Իսկ համացանցում, միևնույն է,  կեղծ օգտահաշիվներով կարվի այն՝ ինչ արվում է և նոր հետաքրքրություն կառաջանա՝ էլ ավելի կատարելագործվելու։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան