Ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորություն կա, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումում։
Նրա խոսքով, Ռուսաստանը և Ուկրաինան նախ պետք է համաձայնության գան, իսկ մյուս երկրները կարող են միայն նպաստել այս գործընթացին։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետություններին, որոնք փորձում են օգնել հակամարտության կարգավորմանը։









