Այսօր՝ մայիսի 10–ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17.00–ի սահմաններում Երևան–Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Jeep Cherokее, Ford Eco մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, նրանցից մեկն էլ բախվել և կոտրել է գազատար խողովակի երկաթե սյունը։