Foto

Պակիստանը խախտել է hրադադարը․ Hindustan Times

Պակիստանը շարունակում է հրետակոծել հնդկական դիրքերը՝ չնայած հրադադարին: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։

«Հնդկաստանի ՀՕՊ ուժերը հետ են մղում Սրինագար քաղաքի մոտակայքում օդային հարձակումները»,-հայտարարել է Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի գլխավոր նախարար Օմար Աբդուլլահը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ։