Թուրքիան պատրաստ է հետևել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ առցանց մասնակցելով Ուկրաինայի հարցով «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։
Միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ նա շեշտել է Թուրքիայի հավատարմությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և հայտարարել, որ Թուրքիան աջակցում է անվերապահ հրադադարի հաստատմանը և այդ ուղղությամբ ջանքերին։
Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել հրադադարի պահպանման մոնիթորինգի առաքելությունը, եթե այն հաստատվի։