Foto

Երևանում բացվեց նոր արհեստական խաղադաշտ. Հայաստանը ՖԻՖԱ-ի նախաձեռնության առաջին շահառուներից է

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում գտնվող թիվ 198 ավագ դպրոցի տարածքում մայիսի 8-ին տեղի ունեցավ արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:


Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, միջոցառմանը մասնակցում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ-ի անդամ եվրոպական ասոցացիաների համակարգող Մարկո Ֆերին, ինչպես նաև ՖԻՖԱ-ի դեսպան Քրիստիան Կարամբյոն:

Նշենք, որ նոր խաղադաշտը կառուցվել է ՖԻՖԱ-ի «ՖԻՖԱ Արենա» ծրագրի շրջանակում, որի նպատակն է ամբողջ աշխարհում շահագործել նմանատիպ 1,000 խաղադաշտ: Հայաստանը դարձել է այս գլոբալ նախաձեռնության առաջին շահառուներից մեկը:

Աղբյուրը`ArmSport.am