Foto

Այս վարքով Եվրամիություն են գնո՞ւմ

Երեկ Ազգային ժողում կրին թեժ իրավիճակ էր։ Իշխանականները և ընդդիմադիրները կրկին խոսեցին փոխադարձ վիրավորանքների և հայհոյանքների լեզվով։ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերը վերաբերում էին միայն համակարգված կոռուպցիոն սխեմաներին և դրանցից բխող անթույլատրելի բռնությանն ու վարքագծին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կոռուպցիան և կոռուպցիայով զբաղվող անձն իր թշնամին է։ Հիշեցրեց, որ մամուլի հրապարկումները կարևոր չեն, ինչպես նաև մի քանի անգամ հայտարարեց, որ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա պետք է բոլոր ընդդիմադիրներին ինքը տանի լցնի ԱԱԾ պադվալը։ Ընդ որում՝ կադրերից հստակ չի երևում, թե ում է ուղղված վարչապետի սպառնալիքը, բայց մատնացույց անելով՝ հավանաբար Սերյան Օհանյանին ասաց․ «Այ հենց դու ԱԱԾ պադվալ պիտի գնաս ու կգնաս»։ Բնականբար, անդունելի խոսույթ սկսվեց, վարչապետը ընդդիմադիրներին «համբալ» անվանեց և ստացավ նույնաբովանադակ պատասխաններ։ ԱԺ ամբիոնից էլ, անհարգալից խոսույթով, վարչապետին էր պաշտպանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Եվ այս ամենը միայն նրա համար, որ ընդդիմադիրներն իրենց առջև պատասխանատու իշխանությունից հարցնում էին, օրինակ, թե ինչո՞ւ տարիներ շարունակ քննվող ԱՆԻՖ հիմնադրամի գործով որևէ մեղադրյալ չկա, ինչո՞ւ պետությանն իրենց կառավարման օրոք պատճառված վնասը վերականգնված չէ, ինչո՞ւ իրավապահ համակարգը չի գործում: Ընդ որում, պատգամավոր Աննա Գրիգորյանը նկատեց, որ Փաշինյանի թիմը չունի այդքան քաղաքական կամք՝ մույս բոլոր դեպքերը բացահայտելու համար։

«Հայաստան» դաշինքի մյուս պատգամավոր Քրիտինե Վարդանյանն էլ վարչապետից գնահատկան էր ակնկալում Նոր Նորքի վարչական ղեկավարի պահվածքի վերաբերյալ։ Փաշինյանն ասում է, որ դատապարտում են, պատագամավորն էլ հակադարձում է՝ ինչպե՞ս: Չէ՞ որ թաղապետը մինչև հիմա աշխատում է, «Հանրապետություն» կուսակցությունը նրա «լավ եմ արել հայհոյել եմ» վերնագրով հոդվածը տարածում է կուսակցության էջում և նրան նույնիսկ մեղադրանք առաջադրված չէ խուլիգանության կամ ծեծի համար։

Այսինքն, եթե ընդդիմադիրները, ոչ հաճելի հարցեր են տալիս, ապա նրանց պետք է տանել «ԱԱԾ պադվալ լցնել», «համբալ» անվանել, մեղադրել կոռուպցիայի մեջ, բայց որևէ վարույթ չնախաձեռնել, իսկ եթե համարաժեք արձագանքում են, ապա արագ վարույթնեեր նախաձեռնել և առաջինն ուղարկել ԱԱԾ պադվալ։

Շատ վատ է նաև այն, որ իրավական պետությունում, որտեղ 90-ականների բարքերը վաղուց չէին գործում, դեռ այլախոհներին վախեցնում են նախկին մեթոդներով։ Կարծես այս արատավոր պրակտիկան վերադարձել է։ Թաղապետարանում մարդն են ծեծում, հետո մեկ այլ այլախոհի մեքենա են այրում, հետո սպառնում են ԱԱԾ պադվալ (КГБ) ուղարկել և դեռ ասում ենք, որ ուզում ենք Եվրամիությանն անդամակցե՞լ։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան