Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Թբիլիսիի առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքների մասին: Խոսքը, մասնավորապես, East Point Shopping Mall, Galleria Tbilisi Shopping Mall, Tbilisi Shopping Area առևտրի կենտրոններ այցելելու մասին է:
«Թբիլիսիում դեսպանատան տարածաշրջանային անվտանգության վարչությունը խորհուրդ է տվել դեսպանատան բոլոր աշխատակիցներին խուսափել այդ տարածքներից մինչև հետագա ծանուցում»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ) հայտարարել է, որ համապատասխան ստորաբաժանումներն աշխատում են «հերթական կեղծ հաղորդման վրա», գրում է Ambebi.ge-ն։
Աղբյուրը՝ Tert.am