Հնդկաստանի սահմանային շրջանների Պակիստանի կողմից «Սինդուր» գործողության մեկնարկից ի վեր հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հաղորդում է India Today-ը ՝ հղում անելով բանակի աղբյուրներին։
Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը ի պատասխան սկսել է «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։
Գերատեսչությունը հայտարարել է, որ գործողության ընթացքում Պակիստանի որևէ ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։ Իր հերթին, Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Հնդկաստանը հարձակվել է Պակիստանի հինգ բնակավայրերի վրա, հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 24 և վիրավորվել 46 մարդ։