Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները չեն փոխի Վլադիմիր Պուտինի պլանները ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արևմտյան Unheard պարբերականը։
«Պուտինի վրա Վաշինգտոնի ազդեցության լծակները սահմանափակ են։ Լրացուցիչ պատժամիջոցները, որոնցով սպառնացել Է Թրամփը, դժվար թե փոխեն Ռուսաստանի նախագահի ծրագրերը», - նշվում է նյութում։
Պարբերականը ընդգծել է՝ «ռուսական զորքերն առավելություն ունեն ռազմի դաշտում, ուստի ԱՄՆ-ն պետք է Կիևին պարտադրի զգալի զիջումների գնալ Մոսկվային՝ խաղաղության համաձայնագիր կնքելիս»: