Foto

ՔՊ-ն կրկին ո՛չ մեղավոր է, ոչ՛ պատասխանատու

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ընդունարանում տեղի ունեցած ծեծին, նշեց, որ դատապարտում է բռնությունը, դատապարտել է նաև նախկինում և դատապարտելու է ապագայում։ Սակայն իշխող ուժի խմբակցության ղեկավարը միջադեպի համար իրենց քաղաքական ուժի մեղավորությունը չի ընդունում։ «Ամեն դեպքում Նոր Նորքի թաղապետը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, կարծում եմ՝ դա իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է, նաև քաղաքապետարանի քաղաքական պատասխանատվության տիրույթում է»,- ասաց Կոնջորյանը։

Արդյո՞ք քաղաքական պատասխանատվություն կարելի է չվերցնել այն ուժի ներկայացուցչի համար, ում հետ կոալիցա են կազմել։ Ստացվում է, որ ՔՊ կոալիցիա է կազմել Հանրապետություն կուսակցության հետ, սակայն, առանց գործելաոճ և արժեքներ հաշվի առնելու՝ միայն ձայներ միացնելո՞ւ և քաղաքապետ ընտրելո՞ւ համար։ Սա քաղաքական անպատասխանատվության դասական օրինակ է։ ՔՊ-ի համար բռնությունն անընդունելի է, դատապարտելի է, իսկ Հանրապետություն կուսակցության համար ընդունելի է, բայց իրենք այս պայմաններում կոալիցիա են կազմել և հիմա էլ, երբ կա դրա ակնհայտ դրսևորումը, չեն հրաժարվում այդ համագործակցությունից։ Այսինքն՝ խոսքով դատապարտում են, բայց գործողություններով հակառակն են ցույց տալիս։ Իրենց թիմի քաղաքապետը նույնիսկ պաշտոնանկ չարեց թաղապետին։ Ավելին՝ ծեծի օրը հայտարարեց՝ «դե բոլորն էլ մարդ են, բացի վարչական շրջանի ղեկավար լինելուց նաև տղա են, կարող են հունից դուրս գալ»։

Եթե վարչական շրջանի ղեկավարի վարքի պատասխանատվությունը Հանրապետություն կուսակցությանն է կամ էլ դրա ղեկավար Արամ Սարգսյանինը, ապա ո՞ւմ պատասխանատվության տիրույթում է Հանրապետություն կուսացության գործունեությունը, ինչու ոչ՝ նաև Արամ Սարգսյանի։ Նրա հետ կոալիցիա երևանցին չի կազմել այլ՝ ՔՊ կուսակցությունը, քաղաքի կառավարումն ինչ-ինչ հանգամանքերով այս պահին վստահված է ՔՊ կուսակցությանը։

Եթե այս տրամբանությամբ է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարը մտածում, ապա նոյեմբերի 9-ի ողջ պատասխանատվությունը կրում է, օրինակ, Պուտինը։

Հետագայում կկնքվի իրենց անվանած խաղաղության պայմանգիրը և դրա համար էլ պատասխանտվություն չի լինի։ Ի դեպ նման հարց հենց վարչապետն էր բարձրաձայնում՝ ինքը համար մեկ մեղավո՞րն է, թե՞ պատասխանատուն։ Նման գործելաոճը՝ քաղաքական պատասխանատվություն չկրելը ոչ մի բան համար, մշտապես մեղավորներ գտնելը հանգեցնում է նոր խնդիրների, որոնք օր օրի ակնհայտ են դառնում քաղաքացու համար։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան