Արգենտինայի իշխանությունները մինչև տարվա վերջ կսկսեն քաղաքացիություն տրամադրելու համար դիմումներ ընդունել՝ 350 հազար դոլարից սկսվող ներդրումների դիմաց։ Դրա մասին հայտնել են երկրի էկոնոմիկայի նախարարությունից։
«Ծրագիրը, որի շրջանակում դիմումների ընդունումը կսկսվի 2026 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում, առաջարկում է երկու պարզ և թափանցիկ մեխանիզմ՝ 350 հազար դոլարի չափով ուղիղ անհատույց վճարի կատարում ազգային գանձարան, կամ հատուկ այս ծրագրի համար թողարկված պետական պարտատոմսերի գնում 800 հազար դոլար գումարով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սխեման միաժամանակ նախատեսում է հիմնական դիմորդի ընտանիքի անդամներին քաղաքացիություն տրամադրելու հնարավորություն։ «Ստանդարտ ընտանիքը, որը բաղկացած է հիմնական դիմորդից, նրա ամուսնուց կամ կնոջից և երկու անչափահաս երեխաներից, կկարողանա դիմել Արգենտինայի քաղաքացիության համար՝ ընդհանուր 500 հազար հազար գումարով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտարարել է նախարարությունը, քաղաքացիության դիմորդը կանցնի ստուգում, որը ներառում է միջոցների ծագման օրինականության հաստատում, դատվածության բացակայություն և «հեղինակային ռիսկերի» ստուգում։ «Ստացված միջոցները կուղղվեն Արգենտինայի Հանրապետության ֆիսկալ և ֆինանսական վիճակի հետագա ամրապնդմանը»,- նշել են նախարարությունում։
2025 թվականի մայիսին Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը ստորագրել էր հրամանագիր, որը խստացնում է երկրի միգրացիոն օրենսդրությունը, ներառյալ՝ մուտքի և քաղաքացիություն ստանալու հարցերին առնչվող դրույթներում։ Մասնավորապես, վերացել է Արգենտինայի տարածքում երեխայի ծնվելուց անմիջապես հետո մշտական բնակության թույլտվություն և քաղաքացիություն խնդրելու հնարավորությունը։









