Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի 2-րդ խմբի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ՝ Նիկոսիայի GSP մարզադաշտում հյուրընկալվեց Կիպրոսի ընտրանուն։
Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ Կիպրոսի հավաքականի։
Խաղի 9-րդ րոպեին հաշիվը բացեց Կիպրոսի հավաքականի անդամ Լեոնիդաս Կոնոմիսը, 31-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Անդրոնիկոս Կակուլիսը։
Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով 3-րդն է 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակում։ Կիպրոսի հավաքականը 4 միավոր ունի և 2-րդն է, իսկ առաջատարը Չեռնոգորիայի ընտրանին է՝ 100 տոկոսանոց արդյունքով (3 խաղ, 3 հաղթանակ)։









