ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով
Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացին, ծիծաղելի որակեց այն՝ նշելով, որ Փաշինյանին իմպիչմենթ հայտնելու
հիմքեր չկան և Փաշինյանը բոլոր ուղղություններով
փայլուն կառավարում է, ինչպես նաև՝ անվտագային ոլորոտում։
Փաշինյանի և իր թիմի
«փայլուն» կառավարման արդյունքում կորցված է 12,5 հազար քառ․ կմ տարածքով Արցախը, որը նաև ամբողջովին հայաթափված է։ Օկուպացված
է ՀՀ սուվերեն տարածքի ավելին քան 300 քառ․ կմ։ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով նոր սպառնալիքներ
և պահանջներ է առաջ քաշում, ադրբեջանական զինվորները ՀՀ դիրքերում ամրաշինական աշխատանքներ
են անում, Բաքվում ապօրինի դատվում են 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի նախկին
ռազմաքաղաքական ղեկավարները։
Արտաքին քաղաքականության
ոլորտներում դաշնակցային հարաբերություններ չունենք, չկա գեթ մեկ երկիր, որ միջազգային
հարթակներում պաշտպանում է Հայաստանի շահերը։ Ավելին՝ ՀՀ իշխանությունը պատրաստակամ
է լուծարել արտաքին քաղաքականության տարիների աշխատանքի արդյունքում ձևավորված ԵԱՀԿ
Մինսկի խումբը։
Տնտեսական առումով՝
արտաքին գործոններով պայմանավարված արհեստական աճը նույնքան արագընթաց սկսել է նվազել, գնաճը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի շեմը, ներքին արտադրությունն ամենօրյա ռեժիմով նվազում է։ Նման մտահոգություններ էր հայնում նաև Կենտրոնական բանկի
նախագահը։
Կրթության, գիտության
և մշակույթի ոլորտի «լավ» կառավարման արդյունքում
մի շարք ուսուցիչներ մնացին անգործ, դպրոցներում 100-ից ավելի տնօրենի թափուր
հաստիք կա, մի շարք դպրոցներ օպտիմալացման անվան տակ փակվում են, որն էլ բերում է արտագաղթի մեծ թվերի։ Գիտության
դերը կարևորելով՝ մի շարք արժանի դասախոսներ հեռացվում են համալսարաններից, ստեղծագարծական
միություններից խլում են նրանց պատկանող շենքերը։ Մշակույթային մի ամբողջ ժառանգություն
Արցախում վերացվեց և Ադրբեջանը շարունակում է անել դա անխոչնդոտ։ Հայկական տարազով ԼԳՊՏ համայնքը
ցուցադրություն է կազմակերպում և այլն։ Սպորտային որոշակի հաջողություններ գրանցվում են իրենցիայով, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի շուրջ ձևավորված անվստահության
արշավը խոսում է էական ճգնաժամի մասին։
Եվ այս փուլում ԱԺ
փոխնախագաը հայտարարում է, որ իրենց ղեկավարը «փայլուն» կառավարում է։ Ցավոք այսօրվա
ընդդիմության մի մասը թաքուն հույս է փայփայում, որ եթե իմպիչմենտի գործընթաց սկսվի,
ապա ՔՊ խմբակցության մի մասը կհասկանա վերը նշված տապալված կառավարումը և կողմ կքվեարկի
իմպիչմենտին։ Իրականում նրանցից որևէ մեկը չի քվերակելու և, օրենքի ուժով, 6 ամիս այլևս
հնարավոր չի լինի նման գործընթաց սկսել։ Ինչն էլ լիարժեք իշխանություն է ապահովելու
Փաշինյանի համար։ Ավելին՝ դա սանձարձակ իշխանություն
է լինելու, քանի որ վերջին գործիքակազմն են
անգամ սպառելու։ Մի՞թե իմպիչմենտի մասին աղաղակող ուժերն այդքան միամի՞տ են, իսկ եթե ոչ,
ապա ո՞րն է նպատակը։