Foto

Կիևից ոչ մի հայտարարություն չի եղել․ Պեսկով

Ռուսաստանի իշխանությունները չեն ստացել Ուկրաինայի առաջարկը մարտական շփման գծի երկայնքով ապառազմականացված գոտի կազմակերպելու մասինԱյս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կիևից այդ կապակցությամբ ոչ մի հայտարարություն չի եղել», - ասել է նա՝ պատասխանելով Ռուսաստանի՝ նման առաջարկը դիտարկելու պատրաստակամության մասին հարցին:

Խոսքը Ուկրաինայի գաղափարի մասին է, որը նախօրեին ներկայացրել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ Այն կայանում է նրանում, որ սառեցվի հակամարտությունը ընթացիկ մարտական շփման գծերով և ստեղծվի 30 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի։ 

աղբյուրը ՝lurer.com