Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղում գործող «Արին Բերդ» հացատանը վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Պարզվել է, որ ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գևորգ Գ․-ն՝ որպես հաճախորդ, գտնվելով Այնթապ գյուղի 20-րդ փողոցի 51-րդ հասցեում գործող «Արին Բերդ» հացատանը, և ընկերական հարաբերություն սկսելու վերաբերյալ մերժում ստանալով նշված հացատան մատուցողուհի, Երևանի բնակիչ 32-ամյա Տաթևիկ Հ․-ից, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, այնուհետև, հրելով պատին, դանակը գրպանից հանել է՝ ասելով, որ եթե իր հետ չգնա, կսպանի նրան:
Վիճաբանությանը միջամտել է հացատան տնօրեն, Երևանի բնակիչ 33-ամյա Ռուզաննա Գ․-ն, որի ընթացքում Գևորգ Գ․-ն մոտակայքում գտնվող արկղից վերցնելով ապակյա երկու շիշ, հարվածել է նրա գլխին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։