Foto

Արթուր Չախոյանն առողջական վիճակով պայմանավորված՝ դեռևս չի հարցաքննվել. պաշտպան

Ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանը, որը երեկ ծեծի է ենթարկվել Նոր Նորքի թաղապետի և թաղապետարանի աշխատակիցների կողմից, առողջական վիճակով պայմանավորված՝ դեռևս չի հարցաքննվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Չախոյանի պաշտպան Վահե Եփրիկյանը:

«Չախոյանը չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը։ Այսօր էր նախատեսված հարցաքննությունը, առաջիկայում նա կհարցաքննվի և ցուցմունք կտա»:

Նշենք, որ Արթուր Չախոյանին այսօր հիվանդանոցում մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: