Foto

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հյուսիսարևելյան Ռազավի Խորասան  նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տուժածներ չկան:

Նահանգապետը Mehr-ին տված հարցազրույցում նշել է, որ երկրաշարժը գրանցվել է Ռաշթխար քաղաքում՝ 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5-ին։

Նյութական վնասը գնահատելու համար տարածք են գործուղվել գնահատման խմբեր։ Երկրաշարժը զգացվել է նաև մերձակա Խաֆ և Թորբաթ Հեյդարիե քաղաքներում։

Աղբյուրը՝ tert.am