Foto

Այս իրավիճակից դուրս գալու միակ տարբերակն արտահերթ ընտրություններն են. Սամվել Հակոբյան

Մալաթիայի թաղապետն ասում է՝ եթե Ավինյանն իր համակուսակից Մասիվի թաղապետի հետ վարվի այնպես, ինչպես պետք է վարվի, իրեն հարգող ցանկացած քաղաքապետ, ապա Արամ Զավենի Սարգսյանի բոլոր ենթակաները հրաժարական կտան։ Այսինքն՝ փոքրամասնության կոալիցիան կքանդվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

«Սա շանտաժ է՝ ամենաբարձր մակարդակի։

Այս իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են։ Այս քաղաքային իշխանությունը կորցրել է իր լեգիտիմությունը բոլոր հնարավոր ձևերով։

Նիկո´լ, Տիգրա´ն, ու՞ր եք: Խոսե´ք:

10-ով մեկին ծեծելը նորաձև՞ է..

Սելեկտիվ արդարադատությունն ու անպատժելիությունը նորաձև՞ են..»,-գրել է նա: