Foto

Մաhաgել է գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը

Կյանքից հեռացել է գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԳՄ անդամ Լյուդվիգ Կարապետյանը։ 

Նա հեղինակ է բազմաթիվ գրականագիտական գրքերի, 50-ից ավելի հայ մանկապատանեկան գրականության պատմությանն ու տեսությանը, նշանավոր գրողներին նվիրված ակնարկների ժողովածուների, գեղարվեստավավերագրական, լրագրագիտական և այլ բնույթի գրքերի:

Նա արժանացել է մի շարք պարգևների և գրական մրցանակների:

Հայաստանի Գրողների միությունից հայտնում են, որ Լյուդվիգ Կարապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 2-ին՝ ժամը 17:30- 20.00-ը «Լյուառ» սգո սրահում: Հասցեն՝ Սիլիկյան 5, խճուղի 18: Հուղարկավորումը մայիսի 3-ին նույն տեղից: