Աշխատանքի անվտանգության կաննոնների պահպանությունը յուրաքանչյուր աշխատակցի կարևորագույն խնդիրն է։ Պահպանելով աշխատանքի անվտանգության տարրական կանոնները, դու ապահովագրում ես քեզ և գործընկերներիդ միջադեպերից ու դժբախտ պատահարներից։
Անվտանգությունն առաջին հերթին պատասխանատվություն է և կարգապահություն։
Վերջին տարիներին ԶՊՄԿ-ում աշխատանքի անվտանգության կանոններին խստորեն հետևելու արդյունքում, արձանագրում ենք աշխատավայրում տեղի ունեցած դեպքերի դինամիկայի նվազում:
Մեր նպատակն է հասնել “ԶՐՈ ՄԻՋԱԴԵՊ” ցուցանիշին։
Զգոն եղեք, Շնորհավոր Աշխատանքի Անվտանգության Համաշխարհային օրը: