Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարող էր օգտագործել իր դերասանական հմտությունները Վատիկանում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ՝ նրա հետ հարաբերություններ հաստատելու փորձի համար: Նման կարծիք է հայտնել բրիտանացի վերլուծաբան Մայքլ Քլարկը Sky News-ի եթերում։
Նա նշել է, որ ամերիկացի առաջնորդը կայացած հանդիպումն անվանել է «հրաշալի»:
Փորձագետն ընդգծել է, որ դա կարող է պայմանավորված լինել Զելենսկու դերասանական փորձով, քանի որ նա «կարողանում է ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ»։