Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։
Ապրիլի 25-ի դատական նիստն էլ շարունակվել էր «տուժողների» ցուցմունքներով, որոնցից ոմանք ասել էին, թե ճանաչում են Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին։ Վերջինը հերքել էր «տուժողներից» մեկի հայտարարությունները։
Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնելու է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 15-ին։