Foto

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը լքել է Կահիրեն՝ Գազայի շուրջ խորհրդակցություններից հետո

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը լքել է Կահիրեն՝ Գազայիի վերաբերյալ եգիպտացի պաշտոնյաների հետ խորհրդակցություններն ավարտելուց հետո։ Այս մասին ասվում է շարժման Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

«Պատվիրակությունը ներկայացրեց համապարփակ համաձայնագրի հասնելու ուղղությամբ տեսլականը, որը կհանգեցնի հրադադարի, գերիների փոխանակման, օգնության և վերականգնման: Համաձայնություն ձեռք բերվեց հետագա ջանքեր գործադրել և շարունակել երկխոսությունը՝ այդ ջանքերի հաջողությունն ապահովելու համար», – ասվում է հայտարարության մեջ:

Կողմերը քննարկել են մարդասիրական իրավիճակը Իսրայելի կողմից երկամսյա լիակատար շրջափակումից հետո։ Ընդգծվել է Գազայի բնակչության կարիքները բավարարելու և օգնություն հասցնելու համար անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը։


24news.am