Foto

ՌԴ-ն պատրաստ է օգնել աղետի հետևանքների վերացման գործում․ Պուտինը՝ Իրանում տեղի ունեցած պայթյունի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի Գերագույն առաջնորդին և նախագահին՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի առիթով, որի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, զոհվել է 25 մարդ։


Ռուսաստանի Դաշնության նախագահի ցավակցական հեռագրի տեքստը հրապարակվել է Կրեմլի կայքում։



«Հարգելի պարոն Խամենեի,


Հարգելի պարոն Փեզեշկիան,

Ընդունեք մեր խորին ցավակցությունները Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային զոհերի և լայնածավալ ավերածությունների առիթով։


Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին։ Պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այս աղետի հետևանքների վերացման գործում», - ասվում է Ռուսաստանի նախագահի ցավակցական հեռագրում։

lurer.com