Foto

ԱՄՆ ԶՈՒ-ն Թայվանի մոտ վարժանքների ժամանակ առաջին անգամ հականավային հրթիռային կայանք են տեղակայել

ԱՄՆ զինված ուժերը Ֆիլիպինների Բատան կղզում առաջին անգամ հականավային հրթիռային կայանք են տեղակայել, հաղորդում է Associated Press-ը։

Կիրակի օրը Հարավչինական ծովի Զամբալես շրջանում վարժանքների ժամանակ ԱՄՆ-ի և Ֆիլիպինների ուժերը առանձին-առանձին հրթիռային և հրետանային զանգվածային կրակ են բացել, որի ընթացքում մի քանի անօդաչու է խոցվել, որոնք հանդես են եկել որպես թշնամական ինքնթիռներ։


Շաբաթավերջին Միացյալ Նահանգների և Ասիայում նրա վաղեմի պայմանագրային դաշնակցի՝ Ֆիլիպինների միջև անցկացվող ամենամյա «Բալիկատան» զորավարժությունների ժամանակ խաղարկված ուսումնական մարտերը ոչ միայն իրական պատերազմի մոդելավորում էին։

Դրանք  անցկացվել են լարվածության աշխարհաքաղաքական խոշոր օջախների կողքին, որոնք նուրբ առաջնագիծ են դարձել Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև տարածաշրջանային մրցակցության մեջ նախկին նախագահ Ջո Բայդենի և այժմ Դոնալդ Թրամփի օրոք, գրում է լրատվամիջոցը։

news.am