Foto

Հռոմի պապը վախճանից առաջ հաշվին ունեցած 200,000 եվրոն փոխանցել է հիփոթեքի մարմանը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որին հուղարկավորել են ապրիլի 26-ին, մահից առաջ մոտ 200,000 եվրո է փոխանցել՝ Հռոմի անչափահասների բանտում գործող մակարոնեղենի գործարանի հիփոթեքը մարելու համար, գրում է euronews.com-ը։  Մոնսինյոր Բենոնի «Դոն Բեն» Ամբարուսը, որը Հռոմում Ֆրանցիսկոսի բարեգործության և բանտերի հովվական խնամքի պատասխանատուն էր, իտալական լրատվամիջոցներին ասել է, որ իր մահից առաջ Պապն իր անձնական հաշվից 200,000 եվրո է նվիրաբերել մակարոնի գործարանին, որը գործում է Հռոմում անչափահասների բանտում՝ Casal del Marmo-ում:


«Ես նրան ասացի, որ մենք մեծ հիփոթեք ունենք այս մակարոնեղենի գործարանի համար, և եթե կարողանանք նվազեցնել այն, կիջեցնենք մակարոնեղենի գինը, ավելի շատ կվաճառենք և ավելի շատ տղաների կընդունենք կընդունենք: Նա պատասխանեց. «Գրեթե ամբողջ գումարս ավարտված է, բայց ես դեռ ինչ-որ բան ունեմ իմ հաշվին»: Եվ նա ինձ տվեց 200,000 եվրո», - ասել է Ամբարուսը La Repubblica թերթին։ 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միշտ զգայուն է եղել բանտարկյալների նկատմամբ՝ կոչ անելով ողորմած լինել նրանց հանդեպ, ովքեր սխալներ են գործել։ Նա հաճախ էր այցելում իր հայրենի Արգենտինայի բանտերը և դեռևս Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած ժամանակ, Ավագ Հինգշաբթի Ոտնլվայի ծեսը կատարում էր քրեակատարողական հիմնարկներում: Նա նույնիսկ Հռոմի պապ դառնալուց հետո չի փոխել ավանդույթը։


Իր մահից (ապրիլի 21-ին) մի քանի օր առաջ՝ Ոտնլվայի օրը նա այցելել է Հռոմի բանտ: