Շուշաննա Թովմասյանը երրորդ անգամ է մայրիկ դարձել: Ապրիլի 26-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել դերասանուհու եւ ռեժիսոր Վահե Սայանի դուստրը, որին ծնողներն անվանել են Էտնա:
Ուրախալի լուրով Շուշաննան կիսվել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով իր, ամուսնու եւ նորածին դստեր համատեղ լուսանկարը:
«Հիմա մենք առավել քան լիարժեք ընտանիք ենք: Մեր ընտանիք քնքշություն եկավ. ծնվեց մեր դստրիկը՝ Էտնան»,-հրապարակմանը կից գրել է Շուշաննան:
Դերասանուհին իր երրորդ հղիության մասին հայտնել էր ապրիլի 7-ին:
Շուշաննան ու Վահեն համատեղ ամուսնությունից ունեն նաեւ երկու որդի: