Foto

Հրդեհ է բռնկվել Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութում

Ապրիլի 27-ին, ժամը 10։ 54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող մանկասայլակների խանութում։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներն ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։