«Տիտանիկ» նավի խորտակումից փրկված ուղևորներից մեկի նամակը աճուրդում վաճառվել է աստղաբաշխական գումարով, գրում է Guardian թերթը։
«Տիտանիկի աղետից փրկվածի գրած նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային 300,000 ֆունտ ստեռլինգով (մոտ 400,000 դոլար – Խմբ.)»,- ասվում է հոդվածում։
Նշվում է, որ գնդապետ Արչիբալդ Գրեյսը, որն առաջին կարգով էր ճանապարհորդել նավով, ուղևորության ընթացքում նամակ է գրել, որում նկարագրել է շոգենավից իր առաջին տպավորությունները։
«Դա հրաշալի նավ է, բայց ես կսպասեմ մինչև նավարկության ավարտը, նախքան գնահատելն այն», - գրել էր նա:
Հրատարակության տվյալներով՝ աճուրդում նմուշի վերջնական գինը հինգ անգամ բարձր է եղել մեկնարկային գնից և ռեկորդային է դարձել «Տիտանիկ»-ից երբևէ վաճառված բոլոր նամակների համար։