Foto

Այսօր տեղի կունենա Ֆանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը

Այսօր տեղի կունենա Հռոմի Ֆանցիսկոս պապի հուղարկավորությունը։ 

Ուրբաթ երեկոյան տեղի է ունեցել  Ֆրանցիսկոս Պապի դագաղի փակման արարողությունը, ինչի մասին տեղի ունեցած ճեպազրույցի  ընթացքում  հայտել է  Սուրբ Աթոռի մամլո գրասենեակի տնօրեն Մաթթեո Պրունին, ապա մանրամասներ հայտնել հուղարկավորության կարգի մասին։

Այն է՝ արարողության առաջին տեղը վերապահված է  Ֆրանցիսկոս Պապի հայրենիքի՝ Արգենտինայի, նախագահին, երկրորդ տեղում նստելու է  Իտալիայի նախագահը, հետո թագավորներն ու իշխանները, մյուս երկրների նախագահները։

Ֆրանցիսկոս Պապի աճյունը փոխադրող թափորը Սանտա Մարիա Մաճճորե տաճար է շարժվելու՝ դուրս գալով Վատիկանի «Փերուճինո» մուտքից։

Տիրամոր տաճարում կկատարվի  դռնփակ թաղման կարգ։Կիրակի  կարդինալական դասի անդամները  ժամը կայցելեն Սանտա Մարիա Մաճճորե տաճար, որից հետո  տաճարի Սուրբ Դռան տակից կայցելեն Ֆրանցիսկոս Պապի գերեզման, ապա Սալուս Փոփուլի Ռոմանի սրբապատկերը պահպանող մատուռ, ուր տեղի  կունենա ժամերգության արարողություն։  


Լուսաբանման համար հավատարմագրվել է  2700 լրագրող։

Արդեն հայտնել ենք, որ հուղարկավորությանը մասնակցելու համար ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Վատիկան։