Foto

«Նա փորձում էր ինձ սպանել». Հայտնի երգչուհու սենսացիոն խոստովանությունը

Ռուս երգչուհի և դերասանուհի Յուլիա Պարշուտան բացահայտել է իր անձնական կյանքի դժվարությունները՝ կապված բռնության և հուզական ճնշման հետ։
Նա պատմել է, որ նախկին զուգընկերը փորձում էր իրեն գցել 14-րդ հարկից, ինչպես նաև ենթարկել է ֆիզիկական և հուզական բռնության։ Պարշուտան նշել է, որ երկար ժամանակ չի կարողացել դուրս գալ այդ հարաբերություններից՝ վախենալով հնարավոր հետևանքներից։ Նա ընդգծել է, որ նման իրավիճակներում կարևոր է աջակցություն ստանալ և չվախենալ օգնություն խնդրել։