Պակիստանը «ամբողջ ուժով» կպատասխանի, եթե հարձակվի Հնդկաստանի կողմից, Al Jazeera-ին ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ Հարցազրույցից մի հատված հրապարակվել է X սոցիալական ցանցում։
«Մենք չենք կարող թույլ տալ այս ներխուժումը մեր հող, մեր երկիր»,- ասաց նա։
Sky News-ի հետ զրույցում նախարարն ասել է, որ Պակիստանի բանակը պատրաստ է ցանկացած հնարավորության՝ Հնդկաստանի հետ սրվող դիվանագիտական հակամարտության պայմաններում: Ասիֆն ասաց, որ աշխարհը պետք է «անհանգստանա» լայնամասշտաբ հակամարտության հեռանկարով, որում կներգրավվեն միջուկային զենք ունեցող երկու երկրներ. «Եթե ինչ-որ բան սխալ լինի, այս առճակատումը կարող է ողբերգական ավարտ ունենալ»: Նա հույս է հայտնել, որ վեճը կարող է լուծվել բանակցությունների միջոցով։