Երեկ՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Նորագավիթ 7-րդ փողոցի 17-րդ տան դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Աբրահամ Հովհաննիսյանի վարած «Toyota» մակնիշի և 36-ամյա Էրիկ Շահբազյանին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։
Աղբյուրի տեղեկություններով, Է. Շահբազյանը հանրությանը հայտնի բլոգեր «Թու, թու, թու լավա»-ն է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։