Foto

Կառավարության դիմաց հավաքվող խմբերը մի օր դուրս են գալու փողոց և ֆիքսեն, որ իրենց աղքատությունը ոչ թե իրանց գլխում է, այլ` կառավարության գլխի գլխում. Վարազդատ Հարությունյան

Կա՞ մարդ, որ այս իշխանությունների 7 տարվա «հակակոռուպցիոն» քաղաքականության ու «թալանի վերադարձի» արդյուքներով զգացել է հանրային օգուտը:


Ըստ էության, «թալանչին» հենց ժողովուրդն էր, որովհետև մինչ այժմ կոպեկ առ կոպեկ ժողովրդից են միայն քերում հարկերի բարձրացման, հանրային ծառայությունների թանկացման ու տուգանքների տեսքով: 


Մի ասֆալտ են անում, որի համար վերցրած պարտքերն էլի ժողովուրդն է մարում: Մի քանի գյուղատնտեսական ծրագիր են անում, որոնցով իրականացվող (փաստագրված) չարաշահումներն էլի մնում են ժողովրդի վզին (պատասխանատուները դեռ աշխատում են): Կարելի է երկար թվարկել...


Կառավարության դիմաց ամեն օր հավաքվող սոցիալական խմբերի տարբեր «գումարտակները» մի օր «գնդեր» կազմած դուրս են գալու փողոց և ֆիքսեն, որ իրենց աղքատությունը ոչ թե իրանց գլխում է, այլ` կառավարության գլխի գլխում: