VIVA-ի ենթահամակարգերից մեկի վթարի պատճառով առանձին տեղանքներում առկա են դժվարություններ՝ տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել VIVA ընկերությունը՝ նշելով, որ արագ արձագանքման թիմը գործադրում է անհրաժեշտ միջոցներ` խնդիրը վերացնելու ուղղությամբ։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ցանցի աշխատանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն ռեժիմի: