Foto

Գյումրիում ընթանում է նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը

Գյումրիում այսօր տեղի կունենա ներընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արաողությունը։ Արարողությունը տեղի ունենում Գյումրու քաղաքապետարանի շենքում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները ներկա չեն Ղուկասյանի ինագուրացիային։ 

Հիշեցնենք, որ մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում անցողիկ շեմն հաղթահարել էին 5 ուժ, որոնցից 4 ընդդիմադիր ուժերը միաձայն քաղաքապետ ընտրեցին առավելագույն ձայներ հավաքած Կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չմասնակցեց ավագանու ապրիլի 16-ին կաացած անդրանիկ նիստին և թեկնածու չառաջադրեց։